Մենք անցկացնում
ենք «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկություն ս․թ․ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը Արդշինբանկից հիփոթեքային վարկ
ստացած հաճախորդների համար, որը տարածվում է ինչպես առաջնային կամ երկրորդային շուկայից
բնակարան ձեռք բերելու, այնպես էլ առանձնատուն կառուցելու նպատակով տրամադրված վարկերի
վրա։ Խաղարկությանը կմասնակցեն նաև նույն ժամանակահատվածում վերանորոգման պարզեցված
վարկ ստացած հաճախորդները։ Մրցանակային ֆոնդը կազմում է 35 մլն ՀՀ դրամ, որը կբաշխվի
21 հաղթողների միջև։

Հիփոթեքային
խաղարկությունը հրաշալի հնարավորություն է իրագործելու նոր բնակարան կամ տուն ունենալու
նպատակը՝ միաժամանակ օգտվելով միլիոնատեր դառնալու հնարավորությունից։
Խաղարկության մրցանակային ֆոնդը բաղկացած է հետևյալ մրցանակներից․
·
5 միլիոն դրամ՝ 1 մրցանակ
·
3-ական միլիոն դրամ՝ 5 մրցանակ
·
1-ական միլիոն դրամ՝ 15 մրցանակ
Խաղարկության
արդյունքները կամփոփվեն մինչև ս․թ․ դեկտեմբերի 19-ը՝ ուղիղ եթերում անցկացվող վիճակահանությամբ,
որի ժամանակ պատահականության սկզբունքով կընտրվեն 21 հաղթողները։
Հիփոթեք
ձևակերպելու համար այլևս բանկ գալու անհրաժեշտություն չկա, պարզապես լրացրեք հայտը
մեր պաշտոնական կայքում, որից հետո մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ և ընթացք
կտան վարկավորման գործընթացին։ Նշենք նաև, որ մեր հիփոթեքային և վերանորոգման վարկերը
չունեն հայտի տրամադրման միջնորդավճար, սպասարկման վճար և պարտադիր ապահովագրության
պահանջ։
Մի քանի
օրից մեկնարկում է Հայաստանի խոշորագույն ցուցահանդեսը անշարժ գույքի շուկայում՝ «Տուն
Էքսպո 2025»-ը, և Արդշինբանկը ավանդաբար ցուցահանդեսի գործընկերն է։ Սա ևս մեկ հնարավորություն
է՝ տեղում ծանոթանալու կառուցապատողների առաջարկներին, ընտրություն կատարելու և մոտենալու
մեր տաղավար, դիմելու հիփոթեքային կամ վերանորոգման վարկի և մասնակցելու «Ինչպես դառնալ
միլիոնատեր» խաղարկությանը։ Մեր մասնագետները կօգնեն լրացնել հայտը, ինչպես նաև կառաջարկեն
անհատական լուծումներ։ Նշենք, որ հատուկ «Տուն Էքսպո 2025»-ի շրջանակում ներկայացված
վարկի համար սահմանել ենք լրացուցիչ արտոնություն՝ վարկային հայտերի ուսումնասիրությունը
կիրականցվի անվճար։ Ցուցահանդեսը կկայանա ս․թ․ սեպտեմբերի 5-ից 7-ը, Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային
համալիրում։
«Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկության պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հիփոթեքային և վերանորոգման պարզեցված վարկերի ամբողջական պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ։ Հարցերի դեպքում կարող եք նաև դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ զանգահարել +374 12 22 22 22 հեռախոսահամարով։