Արդշինինվեստբանկը իր հաճախորդներին առաջարկում է Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից ուղարկվող դրամական փոխանցումներն իրականացնել հատուկ իջեցված սակագնով` սկսած 1,5 տոկոսից:
Intel Express համակարգի հետ Արդշինինվեստբանկը համագործակցում է 2009 թվականից` փոխանցումներ իրականացնելով հիմնականում Հայաստանից դեպի եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ:
Արդշինինվեստբանկը, հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում նաև MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, Золотая Корона, RIA, Coinstar, Blizko միջազգային համակարգերով և այս ոլորտում համագործակցում է ռուսական Ֆորա բանկի և Սբերբանկի հետ: