Արդշինինվեստբանկը
MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ:

Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկել տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվել են դրամական պարգևներ, պլաստիկ քարտեր, տուրիստական ուղեգրեր և բազմաթիվ այլ նվերներ:
MoneyGram համակարգն ունի տասնյակ տարիների պատմություն և հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարներից մեկը ողջ աշխարհում: Համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրներում և ունի 186,000 սպասարկման կետ:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով.
- MoneyGram համակարգի կողմից շնորհած հավաստագիրը պարտավորեցնում է մեզ շարունակել մնալ հուսալի և վստահելի բանկ ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար: Իսկ համագործակցությունը MoneyGram-ի հետ, վստահ եմ, շարունակելու է լինել կայուն և փոխշահավետ: