Առաջարկում ենք այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում, տեղափոխել այդ վարկերն Արդշինբանկ՝ ավելի շահավետ պայմաններով և ստանալ 3% cashback վարկի մնացորդից։ Առաջարկը գործում է բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման վարկերի համար։ Վերաֆինանսավորման հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2026 թվականի հունվարի 9-ը։

Մենք առաջարկում ենք արտոնյալ տոկոսադրույքներ hիփոթեքային վարկերի տեղափոխման համար՝ մինչև 3%-ով ցածր այլ բանկերից վերցված ընթացիկ տոկոսադրույքից։ Արդշինբանկում հիփոթեքային վարկավորման անվանական տոկոսադրույքը լավագույն առաջարկն է շուկայում՝ սկսած 117%-ից։ Հիփոթեքային վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմում է  12.5% – 14.2%։

Image

Հhիփոթեքային վարկերի տեղափոխումը հնարավորություն կտա վարկառուներին ոչ միայն անցնել նոր վերադարձման գրաֆիկի, այլև վարկի տրամադրման պահին ստանալ 3% cashback: 

Մենք առաջարկում ենք արտոնյալ պայմաններ, որոնք ներառում են հետևյալ անվճար ծառայությունները՝

• Վարկային հայտի անվճար ուսումնասիրություն

• Գրավի անվճար ձևակերպում

• Գույքի անվճար գնահատում

• Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի անվճար ստացում

• Գրավի պայմանագրի անվճար նոտարական վավերացում

Վարկային հայտը կարող եք ներկայացնել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում՝ թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում։ Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի կայքում կամ զանգահարելով բանկի 24/7 հեռախոսային կենտրոն՝ 012 22 22 22 հեռախոսահամարով: