Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկին շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, ինչպես նաև ֆինանսական կայունության ('BFSR') 'D-' վարկանիշները: Արդշինինվեստբանկը Moody's-ի սանդղակի 'D-' BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաև որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը: Արդշինինվեստբանկը մատուցում է ունիվեսալ բանկային ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև մասնաճյուղեր ունի Լեռնային Ղարաբաղում: Բանկը ակտիվ ներդրումներ է կատարում տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը նշում է. 'Եթե հաշվի առնենք անցած տարիների տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moody’s հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր Բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում: Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաև ավելի զարգացնել մեր հարաբերությունները հին և նոր գործընկերների հետ` թե′ Հայաստանում և թե′ արտերկրում':