Logo
Երևանում՝ Տերյան 66 հասցեում, Արդշինբանկը բացել է նոր STATUS կենտրոնը։ Այս կենտրոնի բացմամբ պաշտոնապես վերագործարկվեց բանկի STATUS ծառայությունը, որը պրեմիում դասի անհատական բանկային և ֆինանսական ծառայությունների փաթեթ է և մեկ համակարգում միավորում է հաճախորդի ամենօրյա բանկային գործառնությունները, կապիտալի կառավարումը և կենսակերպին ուղղված համալիր առաջարկներ։

STATUS հաճախորդներին մշտապես հասանելի է անհատական մենեջերի աջակցությունը, որը նրանց կողքին է ինչպես առօրյա բանկային հարցերի լուծման, այնպես էլ ֆինանսների արդյունավետ կառավարման յուրաքանչյուր փուլում։ Ծառայությունն ուղղված է հոգալու հաճախորդների ինչպես ընթացիկ բանկային, այնպես էլ վարկային, ներդրումային, խնայողական և ապահովագրական կարիքները: STATUS ծառայությունը ներառում է նաև մի շարք ուղեկցող ոչ ֆինանսական լուծումներ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում հաճախորդի առօրյան և օգնում են ավելի ազատ տնօրինել ժամանակը։ 
Image
STATUS-ը վերագործարկելիս մեր նպատակն էր ձևավորել սպասարկման այնպիսի փորձառություն, որը դուրս է ավանդական բանկային սպասարկման շրջանակներից։ Կարևորելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուր այց անհատական մոտեցման և բարձրակարգ սպասարկման հնարավորություն է, իսկ բանկի ու հաճախորդի հարաբերությունները տեղափոխվում են նոր մակարդակ»,– նշել է Արդշինբանկի վարչության անդամ, մանրածախ բիզնեսի տնօրեն Միհրան Մուրադյանը։

STATUS կենտրոնի բացումն անցկացվեց Արդշինբանկի գործընկերոջ՝ Mastercard վճարահաշվարկային համակարգի հետ միասին՝ նոր արժեք ստեղծելու, նոր գաղափարներ ձևավորելու և դրանք համատեղ կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ 
Mastercard-ի գործընկերային հարաբերությունների կառավարման տնօրեն Ելիզավետա Ռովկահը բարձր է գնահատել Արդշինբանկի և Mastercard-ի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որի վկայությունն  է նաև STATUS կենտրոնի բացումը։

«Mastercard-ի համար մեծ պատիվ է իր ներդրումն ունենալ այս նախաձեռնության մեջ և աջակցել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Արդշինբանկի և Mastercard-ի հաճախորդները կարող են օգտվել բարձրակարգ ֆինանսական ծառայություններից, հատուկ առավելություններից և անհատական սպասարկումից»,– նշել է Ելիզավետա Ռովկահը։

Նոր կենտրոնում STATUS-ի հաճախորդները կարող են ստանալ անհատական խորհրդատվություն և սպասարկում՝ առանձնացված միջավայրում։ Նրանց հասանելի է նաև առաջնահերթ սպասարկում Արդշինբանկի այլ մասնաճյուղերում, ինչպես նաև շուրջօրյա աջակցություն՝ STATUS-ի առանձնացված կոնտակտային կենտրոնի (+374 15) 22 22 22 հեռախոսահամարով։
STATUS ծառայությունը մանրամասն ներկայացված է պաշտոնական կայքում։ Այստեղ կարելի է ծանոթանալ ծառայությանը միանալու պայմաններին, թողնել հայտ STATUS հաճախորդ դառնալու համար և սկսել օգտվել այն բոլոր առավելություններից, որ հատուկ ստեղծվել են այս դասի հաճախորդների համար։ 

STATUS ծառայությունը նրանց համար է, ովքեր գնահատում են ծառայությունների բարձր որակը և սպասարկման արագությունը, նախընտրում են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և արժևորում են վստահության վրա կառուցված հարաբերությունները։