
Անդրադառնալով խաղարկության նախապատմությանը, նշենք, որ 2025 թվականի առաջին կեսին՝ հունվարի 3-ից մինչև մայիսի 31-ը, մեր կողմից կազմակերպված ակցիայի շրջանակներում բանկի իրավաբանական անձ և ԱՁ (անհատ ձեռնարկատեր) հաճախորդներին տրամադրել ենք անվճար Mastercard Business քարտեր` 5 տարի անվճար սպասարկմամբ։ Այս քարտերը հնարավորություն են տալիս վճարել կազմակերպության ծախսերը և կատարել կորպորատիվ գնումներ: Քարտի մանրամասները՝ հետևյալ հղմամբ։
Օրեր առաջ կայացած խաղարկությանը հնարավորություն ունեին մասնակցելու
բոլոր այն քարտապանները, ովքեր հայտարարված ակցիայի ընթացքում կկատարեին առնվազն 5
անկանխիկ գործարք՝ հանրագումարային նվազագույնը 300,000 ՀՀ դրամի չափով։
Հատկանշական էր, որ հաղթող ընկերություններից մեկը ֆուտբոլային
գործակալություն է, որը զբաղվում է տաղանդավոր երեխաների հավաքագրմամբ և զարգացմամբ։
Խոսելով գործակալության հիմնադրի հետ տեղեկացանք, որ երեխաները շուտով մեկնելու են
արտերկիր՝ մասնագիտական վերապատրաստման նպատակով և շահած Apple MacBook Air-ը կարևոր
աջակցություն կլինի գործակալության աշխատանքների արդյունավետ կազմակերպման և շարունակական
զարգացման համար։
Նշենք
նաև, որ բանկի շարունակական դիջիթալիզացիայի արդյունքում մեր հաճախորդ իրավաբանական
անձանց այս պահին առաջարկում ենք նաև Ardshinbank Mobilebusiness բջջային հավելվածը,
որը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ ։
Բանկի ՓՄՁ ծառայություններից օգտվելու պայմանների
մանրամասները հետևյալ հղմամբ․ sme.ardshinbank.am։
***
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ
ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, ՓՄՁ, կորպորատիվ,
ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը
սպասարկում է ավելի քան 410,000 հաճախորդի՝ 2,200-ից ավելի աշխատակիցների աջակցությամբ։
Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝
71 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես
նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն
ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3
(Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը
մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: