Մեր vPOS հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց առցանց վաճառքի կետերում
ակտիվացնելու ակնթարթային վճարումները Apple Pay-ի միջոցով: Նոր ծառայությունը հնարավոր է դարձել Arca ազգային
վճարային համակարգի շնորհիվ և մեր մասնագետների մասնակցությամբ:
Այսօր արդեն մեր հաճախորդ UCom ընկերությունը հաջողությամբ կիրառում է Apple
Pay-ով վճարումներ ընդունելու ծառայությունն իր հավելվածում: Մենք պատրաստ ենք տրամադրել այս ծառայությունը մեր
բոլոր իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հաճախորդներին:
.png)
Ֆիզիկական անձանց համար այսօր սովորական երևույթ է առցանց գնումների կամ ծառայությունների
համար Apple Pay-ով վճարում կատարելը, ընդ որում թե՛ հեռախոսի, թե՛ ժամացույցի և թե՛
պլանշետի միջոցով, բոլոր այն կայքերում և հավելվածներում, որտեղ առկա է առցանց վճարման
հնարավորությունը: Նշենք, որ մեր հաճախորդների համար ծառայությունը հասանելի է
2022 թվականի հունվարից:
Apple Pay-ով վճարումներ կատարելու ծառայությունը հարմարավետ է դարձնում առցանց
գնումների գործընթացը. կարիք չկա լրացնելու վճարային քարտի տվյալները, նույնականացումն
իրականացվում է Face ID-ի, Touch ID-ի կամ գաղտնաբառի կիրառության միջոցով, ինչը բարձրացնում
է ֆինանսական գործարքների անվտանգությունը և խնայում ժամանակը։