Վճարային քարտերով գործարքների անվտանգության բարձրացման նպատակով սույն թվականի մայիսի 24-ից Բանկի կողմից թողարկված Visa և MasterCard միջազգային քարտերով ինտերնետ միջավայրում գործարքները պաշտպանված կլինեն լայն տարածում ստացած 3D secure անվտանգության համակարգի միջոցով: Համապատասխան հավատարմագրում ունեցող կայքերում գործարքների իրականացումը նախատեսելու է լրացուցիչ հաստատում բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին ստացված SMS հաղորդագրությունում նշված գաղտնագրի մուտքագրմամբ: Բջջային հեռախոսահամարի առկայությունը պարտադիր է գործարքների իրականացման համար: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով 060 27-04-04 հեռախոսահամարով: