Արդշինբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում և օրերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է «Largest Visa Issuance in Armenia» մրցանակով:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել «Փառքի ծառուղում» և առցանց՝ համավարակով պայմանավորված:
Հիշեցնենք, որ Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքն ընդգրկում է 60 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ և ավելի քան 2000 ինքնասպասարկման տերմինալ ամբողջ Հայաստանում: