Սիրով տեղեկացնում ենք «VISA անհնարին գործարքներ» ակցիայի մասին, որը նվիրված է VISA քարտապաններին, ովքեր մտադիր են այցելել Դուբայ Dubai Shopping Festival (DSF)-ի ընթացքում: Ակցիան գործելու է դեկտեմբերի 26-ից մինչև 2017թ-ի հունվարի 28-ը:

VISA ընկերությունը համագործակցում է աշխարհի լավագույն բրենդերի հետ և DSF փառատոնի ընթացքում առաջարկելու է անհավանական զեղչեր:

VISA քարտապանները պետք է մեկ անգամ գրանցվեն www.visamiddleeast.com/dsf  հղմամբ` յուրաքանչյուր օրվա «անհնարին» առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար: Առաջարկը քարտապաններին կներկայացվի SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային հասցեի միջոցով, որը վերջիններս կնշեն գրանցման ժամանակ:

Ամեն օր VISA քարտապանները կկարողանան օգտվել սահմանափակ, բայց անհավանական, գրեթե անհնար առաջարկից, որը հնարավոր կլինի ձեռք բերել VISA քարտի միջոցով: Առաջարկները կլինեն չափազանց գայթակղիչ. էլեկտրոնիկայի, շքեղ ապրանքների, ոսկյա զարդերի, ավտոմեքենաների և այլ ապրանքատեսակների ձեռքբերման դեպքում կկիրառվի մինչև 80% զեղչ:

Գրանցման համար խնդրում ենք այցելել այստեղ