«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ժամկետից շուտ հաջողությամբ ավարտել է 5.00% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:
Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:
«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի ծավալը կազմում է 10,000,000 ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2023 թվականի հոկտեմբերի 06-ին: