“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն` Հայաստանի բանկային շուկայի առաջնորդներից մեկը, հայտարարել է սույն թվականի դեկտեմբերի 24-ից լիարժեք ռեբրենդինգ սկսելու մասին: Այս կապակցությամբ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց.
“Այսօր լինելով խոշորագույն հայկական բանկ` Արդշինինվեստբանկը շարունակում է իրականացնել իր զարգացման ռազմավարական ծրագիրը և այդ ծրագրի շրջանակներում անցկացնում ռեբրենդինգի արշավ: Նոր իմիջ ստեղծելիս` փորձել ենք դրանում արտացոլել Բանկի հիմնական արժեքներն ու փիլիսոփայությունը` բազմամյա փորձը, նորարական տեխնոլոգիաների օգտագործումը և հաճախորդների ակնկալիքները գերազանցելու մշտական ձգտումը: Մեր նոր ոճն ունիվերսալ է` հիմնված պարզության և հարմարավետության սկզբունքների վրա: Այն ժամանակակից է, թեթև և հիշվող: Գունային գամման համադրում է Բանկին երկար տարիներ բնորոշ ավանդական գույները: Բանկի նոր կերպարը հաստատում է, որ Բանկը կայուն է և հասանելի: Վստահ ենք, որ մեր այս քայլը կողջունեն մեր հաճախորդները, ում կարծիքը մենք շատ ենք կարևորում:
Մենք ուժեղ ենք միասին”:
Ինչպես հայտնի է` “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն գրանցվել է 2003թ. փետրվարին: Նույն թվականի մարտ-մայիս ամիսներին Բանկը ձեռք է բերել այդ ժամանակաշրջանի համակարգային “Արդշինբանկ” ԲԲԸ առողջ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը իր մասնաճյուղային ցանցի հետ միասին, իսկ նույն թվականի նոյեմբերին` “Ագրոբանկ” ԲԲԸ-ի հիմնական բիզնեսն իր մասնաճյուղերի հետ միասին: Սակայն “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն լուծարվող “Արդշինբանկ” ԲԲԸ և “Ագրոբանկ” ԲԲԸ բանկերի իրավահաջորդը չի հանդիսացել և չի էլ հանդիսանում:
Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (55 մասնաճյուղ): Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ashib.am կամ զանգահարելով 59-04-04 հեռախոսահամարով: