ԱՄՆ կառավարությանն առընթեր զարգացման ֆինանսական հաստատության OPIC (The Overseas Private Investment Corporation) երաշխավորությամբ «Արդշինինվեստբանկը» ամերիկյան «World Business Capital» (WBC) ընկերության հետ 2013թ. մարտի 14 ին կնքված 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակներում ստացել է վարկային միջոցների երկրորդ տրանշը` 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Վարկային միջոցների առաջին տրանշը` 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արդեն տեղաբաշխվել է Բանկի կողմից:

Ստացված միջոցները նույնպես կուղղվեն Բանկի հիմնական թիրախային խմբի` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:

Ըստ Բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի. «Բանկի ողջ մասնաճյուղային ցանցը ներգրավված է վարկավորման գործընթացում` տրամադրելով ենթավարկեր սկսած տարեկան 10% տոկոսադրույքից, մինչև 5 տարի մարման ժամկետով»: