Դեկտեմբերի 23-ին ՙԱրդշինինվեստբանկը՚ Երևանի ՙԶատիկ՚ մանկատանը անցկացրեց իր հերթական բարեգործական ակցիան` ՙՙԱմանոր և Սուրբ Ծնունդ 2006՚ ` ՙԱրդշինինվեստբանկը՚ և ՙԶատիկը՚ կրկին միասին են ՚ անվամբ:
Ակցիայի շրջանակներում մանկատան երեխաները ստացան տաք ձմեռային հագուստներ և մեծ արհեստական տոնածառ` զարդարված խաղալիքներով:

Բացի այդ, մանկատան համակարգչային դասարանը համալրվեց ևս մեկ Pentium համակարգչով: Այլ նվերների շարքում մանկատան տարբեր տարիքային խմբի սաները նվեր ստացան հեռուստացույց, DVD ձայնարկիչ և սկավառակներ:

Բարեգործական ակցիային հրավիրված էր նաև 2005 թ.-ի Շախմատի Աշխարհի ՖԻԴԵ-ի գավաթակիր Լևոն Արոնյանը: Վերջինս մանկատանը նվիրեց շախմատային տախտակ` իր ինքնագրով:

Այս տարվա ընթացքում սա ՙԱրդշինինվեստբանկի՚ կողմից կազմակերպած արդեն երկրորդ ակցիան է ՙԶատիկ՚ մանկատանը, որի իրականացման համար բանկն առանձնացրել էր 1.5 մլն. դրամ: