Սույն թվականի ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Ա. Անդրեասյաի մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփվեց 2005 թվականի և 2006 թվականի առաջին եռամսյակի արդյունքները:
2006 թվականի ընթացքում նախատեսվում է բաժնետերերի կողմից իրականացնել ներդրումներ Բանկի կանոնադրական կապիտալում մոտ 10 մլն. դոլարի չափով:
ՙԱրմինֆո՚ լրատվական գործակալության կողմից կատարված ՀՀ բանկային համակարգի 2005թ. գործունեության վերլուծության արդյունքներով` հիմնական ցուցանիշների գծով, որոնք բնութագրում են բանկի գործունեությունը և որոշում են այսպես կոչված ՙունիվերսալ՚ բանկ, Արդշինին¬վեստբանկը ՀՀ բանկային համակարգում HSBC բանկի հետ բաժանում է 2-րդ տեղը, ընդ որում, առաջին տեղում ոչ մի բանկ չի նշվել:
Արդշինինվեստբանկը ընդգրկված է խոշոր հարկատուների ցուցակում, իսկ ՀՀ բանկային համակարգում հանդիսանում է ամենախոշոր հարկատուն: 2005թ. բոլոր հարկատեսակների գծով բյուջե է վճարվել 972 մլն դրամ:
2005 թվականի ընթացքում բանկը վարկավորել է 65000-ից ավելի վարկառուների, որը 2004թ. (53000 վարկառու) համեմատ աճել է 23%-ով:
2005 թվականի ընթացքում տեղադրվել են 9 բանկոմատ, 42 POS-տերմինալ: Հանդիսանալով ՙArCa՚ պրոցեսինգային ընկերության հիմնադիրներից մեկը և ՙMaster Card Europay՚ համաշխարհային վճարային համակարգի ասոցիացված անդամ՝ Բանկն ավելացրել է ArCa և միջազգային ՙMasterCard՚ պլաստիկ քարտերի քանակը հասցնելով մինչև 10461-ի՝ նախորդ տարվա 5789-ի դիմաց:
2005 թվականի ընթացքում ևս, միասնական սոցիալական ուղղվածություն ունեցող ներքին կորպորատիվ քաղաքականության շրջանակներում, բանկը.
- 1 մլն դրամ տրամադրել է Արդշինինվեստբանկի անվանական կրթաթոշակների համար տարբեր բուհերի ուսանողներին:
- բարեգործական նպատակներով 2.5 մլն դրամ ֆինանսական օգնություն է հատկացրել Արհմիությանը՝ աշխատակիցներին սոցիալական աջակցության համար, որից 600 հազ դրամը՝ Արդշինբանկում աշխատած թոշակառուներին:
- ակտիվ մասնակցություն է ունեցել ՙՀայաստան՚ հիմնադրամի կողմից անցկացվող ամեն¬ամյա հեռուստամարաթոնին՝ փոխանցելով 17 մլն դրամ ՙԱրցախի վերածնունդ՚ Արցախի սահմանամերձ շրջանների վերականգնման լայնածավալ ծրագրին.
- մոտ 3.5 մլն դրամի չափով անհատույց միջոցներ է տրամադրել ՙԶատիկ՚ մանկատանը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Բանկը նախատեսել է տրամադրել 45 մլն. դրամ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ծանրամարտի հավաքականի թիմին` 29-րդ Օլիմպիական խաղերին մասնակցությանը նախապատրաստելու համար, որից արդեն տրամադրել է 22.6 մլն. դրամ: