ՙԱրդշինինվեստբանկի՚ ծառայությունների փաթեթը օրեցօր ընդլայնվում է` համապատասխանելով առավել մեծ թվով հաճախորդների պահանջներին: Նպատակային բանկային հաշվի բացումը ապահովում է անշարժ գույքի կամ այլ թանկարժեք գույքի առք ու վաճառքի գործարքների վճարումներ իրականացնելու քաղաքակիրթ, անվտանգ ու երաշխավորված տարբերակ:
Այն բացվում է բացառապես առք ու վաճառքի պայմանագիրը ստորագրած կողմերի` ՙգնորդի՚ և ՙվաճառողի՚ համատեղ գրավոր դիմումի հիման վրա:
Անկանխիկ կամ կանխիկ դրամական միջոցները հաշվին են մուտքագրվում ՙգնորդի՚ կողմից: ՙՎաճառողը՚ ստանում է գումարը ՙՆպատակային՚ հաշվից միայն հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում`
* Առք ու վաճառքի պայմանագրի նոտարի կողմից հաստատված բնօրինակ
* Սեփականության տիրապետման (օգտագործման) իրավունքը հավաստող վկայական
* Ընդունման-հանձնաման ակտ
* Անձնագիր