Ակցիան կանցկացվի Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում 2010թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը: Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ՀՀ-ում ուղարկում կամ ստանում են գումար MONEYGRAM դրամական փոխանցումների համակարգի միջոցով` ստանալով շահող քարտեր: Շահող քարտը կարող է պարունակել ակնթարթային մրցանակ (մանրամասն պայմաններ):
Յուրաքանչյուր ոք, ով ստանում է շահող քարտ, կարող է մասնակցել ամսական խաղարկությանը` լրացնելով քարտը ինչպես պահանջվում է և ներկայացնելով այն մասնաճյուղ, որտեղից նա ստացել է շահող քարտը: Ամսական խաղարկությունը տեղի կունենա հետևյալ օրերին` 2010թ. հոկտեմբերի 11-ին, 2010թ. նոյեմբերի 10-ին, 2010թ. դեկտեմբերի 10-ին և 2011թ. հունվարի 10-ին:
Միջոցառման մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել ակցիայի կազմակերպչի Թեժ Գիծ` (010) 21-03-01 կամ Արդշինինվեստբանկի հետևյալ հեռախոսահամարով`(010) 59-05-66: