Արդշինբանկը ուրախ է տեղեկացնել դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար սկսված ակցիայի մասին: Այս անգամ ևս 3 ամիս շարունակ` սեպտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Արդշինբանկում սպասարկվող Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria, ConversTrasnsfer և Бэст համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ կստանա 10,000 (տաս հազար) ՀՀ դրամ:
Քանի որ Բանկում օրական սպասարկվում են 1,000-ից ավել դրամական փոխանցում իրականացնող հաճախորդներ, մեկնարկող ակցիայի շրջանակներում կլինեն նշված գումարը ստացող հաճախորդներ յուրաքանչյուր օր:
Արդշինբանկը ավանդաբար զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում, ապահովելով սպասարկումը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում առաջարկում է 24/7 ծառայություն “Զվարթնոց“ օդանավակայի տարածքում գործող մասնաճյուղում: