Այսուհետ Արդշինբանկի բոլոր բանկոմատներում քարտապանները կարող են փոխել իրենց վճարային քարտի PIN կոդը` նշելով ցանկացած քառանիշ թիվ: Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս քարտապաններին ընտրել իրենց համար նախընտրելի և հեշտ հիշվող թվերի հաջորդականություն, ինչը հաճախորդների համար լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում Բանկի վճարային քարտերով գործառնությունների կատարման ժամանակ:

Նոր ծառայությունից օգտվելիս Արդշինբանկը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները և չօգտագործել հաջորդական կամ այլ հեշտ գուշակվող թվերի հաջորդականություն, ինչպես նաև պարտադիր կատարել փոփոխությունը` PIN կոդը երրորդ անձանց հայտնի դառնալու կասկածի առկայության դեպքում:    

PIN կոդի փոփոխման ծառայությունը տրամադրվում է անվճար` առանց փոփոխման գործիքի կիրառման քանակային սահմանափակման: