Դեկտեմբերի 14-ից
Բիստրայա Պոչտա դրամական փոխանցումների համակարգով Արդշինինվեստբանկը, բացի ԱՄՆ դոլարից և Եվրոյից, դրամական փոխանցումներ է իրականացնելու նաև ռուսական ռուբլով:
'Բիստրայա Պոչտա' դրամական փոխանցումների համակարգի հետ Արդշինինվեստբանկը համագործակցում է 2006 թվականից: Համակարգը գործում է ԱՊՀ երկրներում և ունի 5000-ից ավելի սպասարկման կետեր:
Բանկը, համագործակցելով բազմաթիվ միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ձգտում է իր հաճախորդների համար ստեղծել դրամական փոխանցումներից օգտվելու լայն հնարավորություններ:
Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով.
'ՙԲիստրայա Պոչտա՚-ն դարձավ երրորդ համակարգը, որի միջոցով մենք կատարում ենք փոխանցումներ նաև ռուսական ռուբլով: Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, Արդշինինվեստբանկը ներկայումս փոխանցումներ է իրականացնում նաև բազմաթիվ այլ հանրաճանաչ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով` Contact, MoneyGram, Migom, IntelExpress, RIA, ինչպես նաև այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:'