Հուլիսի 17-ից Արդշինիվեստբանկը իջեցրել է
Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը` ներկայիս 3%-ի փոխարեն սահմանելով 2%:
Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում, սպասարկման կետերի ընդհանուր թիվը 30 հազար է:
2008թ. դեկտեմբեր և 2009թ. փետրվար ամիսներին Արդշինինվեստբանկը Contact համակարգի հետ համատեղ անցկացրեց ՙԱկտիվ հաճախորդ՚ ակցիան, որի ընթացքում նվերներ հանձնվեցին վաթսուն առավել ակտիվ հաճախորդներին:
Արդշինինվեստբանկը ներկայումս դրամական փոխանցումներ է իրականացնում IntelExpress, Contact, MoneyGram, Migom, Быстрая Почта միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:
Շուտով Բանկը կսկսի փոխանցումներ իրականացնել նաև միջազգային դրամական փոխանցումների RIA համակարգով: