
Արդշինինվեստբանկի Վճարային քարտերով ծառայությունների զարգացման վարչության վաճառքի վերլուծության և հսկողության բաժնի պետ Հայկ Բոյախչյանը Հայաստանի ֆինանսաբանկային կազմակերպությունների միջև կայացած բիլիարդի առաջնությունում գրավել է առաջին պատվավոր տեղը և արժանացել է հաղթողի գավաթին:
Մրցաշարին մասնակցել է նաև Արդշինինվեստբանկի Վճարային քարտերով գործառնությունների վարչության փախհաշվարկների և ձևակերպումների բաժնի պետ Արտակ Վարդումյանը, ով ճանաչվել է բարձր կամային հատկություններ ցուցաբերող մասնակից և արժանացել է հատուկ դիպլոմի: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը նշում է. “Շատ բարձր եմ գնահատում այսպիսի նախաձեռնությունները: Նման միջբանկային մրցաշարերը ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը և ֆիզիկական պատրաստվածությունը, այլ նաև նրանց մոտ ամրապնդում են արդար մրցակցության և հաղթանակի ոգին”: