Արդշինբանկը հայտարարում է «Նախաորակավորման ծրագրի» հերթական փուլի ավարտի մասին: Ծրագրի շրջանակներում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող բարձրագույն կրթությամբ երիտասարդներին ընձեռնվում է հնարավորություն ծանոթանալ բանկային գործունեության հիմնական սկզբունքներին, Բանկի առանձին ստորաբաժանումների աշխատանքներին և ձեռք բերել գործնական գիտելիքներ բանկային գործի ոլորտում:
Վերջին 2 տարիների ընթացքում Ծրագիրն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում, որին, ընդհանուր առմամբ, մասնակցել են 110-ից ավելի երիտասարդներ և այս պահի դրությամբ Արդշինբանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատում են այս ծրագիրն հաջողությամբ ավարտած ավելի քան 70 մասնակից:
«Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից և գործատուներից մեկը: Այսօր մեզ մոտ աշխատում են ֆինանսաբանկային ոլորտի բարձր որակավորում ունեցող և արհեստավարժ շատ մասնագետներ, սակայն մենք խրախուսում ենք նաև երիտասարդների մասնագիտական զարգացումն ու աճը: Նախաորակավորման ծրագիրը հնարավորություն է տալիս ծանոթանալ բանկային գործընթացներին և իրականացվող ֆունկցիաներին, կիրառել ուսումնական տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ստանալ պրակտիկ գործիքներ և աշխատել լավագույն մասնագետների հետ»,- նշեց Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը:
Հետաքրքված երիտասարդներն այս պահին նույնպես կարող են դիմել նախաորակավորման ծրագրին մասնացելու համար. այս փուլում ծրագիրն անցկացվելու է Հրազդան, Մեղրի, Թալին, Գավառ, Մասիս քաղաքներում գործող Բանկի մասնաճյուղերում:
«Նախաորակավորման ծրագրի» մասին հավելյալ տեղակատվութուն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից կամ ֆեյսբուքյան պաշտոնական էջից «Թափուր աշխատատեղեր» հավելվածի միջոցով: