Հուլիսի 9-ին "Արդշինբանկ" ՓԲԸ-ն Լոնդոնում հեղինակավոր "Euromoney" ամսագրի կողմից ճանաչվեց Հայաստանի 2015թ. "Տարվա լավագույն բանկ":
Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցները բարձր են գնահատում ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկի առաջատար դիրքերը՝ հատկապես հաշվի առնելով, որ բանկն էապես ավելացրել է շուկայի իր մասնաբաժինը: Արդշինբանկը նաեւ Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որ միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է պարտատոմսեր: 
"Տարվա լավագույն բանկ" տիտղոսի նվաճումն եղել է ի շնորհիվ բանկի հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության:
 
ՏԵՂԵԿԱՆՔ 
Արդշինբանկը "Տարվա բանկ" էր ճանաչվել նաև 2014 թ.՝ հեղինակավոր Financial Times-ի "The Banker" ամսագրի կողմից: 
Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության "Euromoney" հեղինակավոր ամսագիրն արդեն 20 տարուց ավել իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ: