Օգոստոսի 30-ին ամփոփվեց Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ամեն տարի իրականացվող մրցանակաբաշխությունը:
2021 թվականը ամփոփելու նպատակով երկու ընկերությունները առաջադրել էին 21 անվանակարգ:
Արդշինբանկը «AMX AWARD» ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացավ 2 մրցանակի՝

  • «Բորսայի լավագույն անդամ՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix)»
  • «Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Կորպորատիվ արժեթղթերի շուկայում»

Մրցանակաբաշխության մանրամասները այստեղ՝ https://bit.ly/3AxER7E :