«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հաջողությամբ ավարտել է 5.50% տարեկան եկամտաբերությամբ արտարժութային և 10.50% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:
Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:
«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի ծավալը կազմում է 10,000,000.00 ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2021 թվականի սեպտեմբերի 03-ին:
«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից թողարկված դրամային պարտատոմսերի ծավալը կազմում է 1,500,000,000.00 ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022 թվականի հունիսի 10-ին: