Ավարտվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 114-րդ ամյակին նվիրված 13-րդ միջազգային մրցույթը, որի աջակիցն էր Արդշինբանկը: 

Այս տարի աշխարահռչակ հայ կոմպոզիտորին նվիրված մրցույթը անցկացվեց «Վոկալ» մասնագիտությամբ տարբեր երկրներից ժամանած 37 երաժիշտների մասնակցությամբ, որոնցից յուրաքանչյուրը կատարեց նաև Կոմիտասի ստեղծագործություններից մեկը։ Երիտասարդ տաղանդներին հայտնաբերելու համար Երևան էին ժամանել արվեստի և երաժշտության բնագավառների մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ:

Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ջուլիետա Ալեքսանյանը, ով  մի քանի միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է, խոստովանում է, որ առաջին հորիզոնականը գրավելն իր համար անսպասելի է, հաճելի ու պատասխանատու։ Ջուլիետայի հետագա ծրագրերը կապված են երգեցողության հետ, քանի որ, ինչպես ինքն է ասում, շատ սիրում է բեմն ու երգարվեստը։

Արդշինբանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին՝ մաղթելով հաջողություն, նորանոր նվաճումներ ինչպես ազգային այնպես էլ միջազգային բեմերում: