Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանները։ Վարկերը կարելի է ստանալ հետևյալ պայմաններով՝

  • Առանց եկամուտների առկայության,
  • Գրավի իրացվելի արժեքի մինչև 80%-ի չափով,
  • Մինչև 15 տարի վարկի մարման ժամկետով,
  • Վարկի մայր գումարի մարման մինչև 24 ամիս արտոնյալ ժամանակահատվածով,
  • Վարկի վճարումները մինչև 6 ամիս հետաձգելու հնարավորությամբ (վարկային արձակուրդ),
  • Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսած ՀՀ դրամով` 13,5%-ից, ԱՄՆ դոլարով` 11,5%, եվրոյով` 10,5%-ից,
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12.9% - 23%,
  • Ապահովագրվելու դեպքում վարկը տրամադրվում է 1% ավելի ցածր տոկոսադրույքով,
  • Վարկի գումարի տրամադրում 1  տարվա ընթացքում՝ միանվագ կամ մաս-մաս,
  • Վարկի նախնական տրամադրման որոշումը կատարվում է 5 րոպեում:

Բանկն առաջարկում է այլ բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում գործող անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորում առանց միջնորդավճարի և նվազեցված տոկոսադրույքով, ընդ որում՝ ցանկության դեպքում, հնարավոր է միավորել նաև անգրավ վարկերը։

Վարկատեսակից կարող են օգտվել 21 տարին լրացած ՀՀ-ում կամ ԱՀ-ում բնակվող  ֆիզիկական անձինք, ովքեր՝

  • Հանդիսանում են անշարժ գույքի սեփականատեր և/կամ
  • Հանդիսանում են այլ ՀՀ Բանկերի և վարկային կազմակերպությունների  վարկառու, ունեն բավարար վարկային պատմություն:

Անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի կայքում՝ անցնելով https://bit.ly/3CxSxQH հղմամբ կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով: