Սիրելի՛ հաճախորդներ
Բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների համար Արդշինբանկը երկարաձգում է վարկային արձակուրդի վերջնաժամկետը մինչև հունիսի 1-ը: Դա նշանակում է, որ մինչև հունիսի 1-ը ներառյալ հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում Դուք չեք համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու և պարտավորությունները չկատարելու համար հավելյալ տեղեկատվություն ԱՔՌԱ վարկային բյուրոյին և վարկային ռեգիստրին չի տրամադրվելու:
Ներկայացնում ենք ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար վարկային պրոդուկտների մասով Բանկի մոտեցումների մանրամասները, ինչպես նաև հարցուպատասխաններ, որոնք օգտակար կլինեն. փոփոխությունները չեն վերաբերում այն վարկերին, որոնց գծով 16.03-ի դրությամբ առկա են ժամկետանց պարտավորություններ 45 օր և ավելի տևողությամբ կամ կատարվել են պայմանագրով նախատեսված ամսական մարումները:
Միևնույն ժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում կատարել մարումները գրաֆիկով սահմանված ժամկետներում, օգտվելով՝
• Արդշինբանկի մոբայլ բանկինգ հավելվածից,
• Բանկի ինքնասպասարկման սրահներում 24/7 ռեժիմով աշխատող տերմինալներից,
• Telcell, Easy Pay, IDram համակարգերի տերմինալներից կամ մոտենալով բանկի մոտակա մասնաճյուղ:
Տեղեկացնենք նաև, որ Վարկային արձակուրդից օգտվելը պարտադիր չէ և եթե չեք ցանկանում, որ Բանկը կիրառի վերոնշյալ մոտեցումները Ձեր վարկի նկատմամբ, անհրաժեշտ է մինչև Վարկային արձակուրդի ավարտը, այսինքն՝ մինչև հունիսի 1-ը ներառյալ, կատարել Ձեր վարկային պայմանագրով, ժամանակացույցով նախատեսված մարումները:
Առողջ եղե՛ք: