Օգտվելով Արդշինբանկի շինարարական վարկավորման ծառայություններից՝ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տունը վերանորոգել է թվով 7 հանգստյան տնակներ և համալրել դրանք նոր տեխնիկայով ու կահույքով:
«Ալպինա» հանգստյան տան տնօրեն Գայանե Պետիկյանը նշեց, որ բարձր է գնահատում Արդշինբանկի կողմից տրամադրվող ծառայությունները և շատ գոհ է թե՛ սպասարկման, թե՛վարկային մասնագետներից: «Հանգստյան տան դռները լիովին բացելու համար, անհրաժեշտ էր վերանորոգել և վերազինել ևս մի քանի տնակներ և այսօր մենք արդեն ունենք բազմաթիվ հաջողություններ»:
«Ալպինա» հանգստյան տունն աչքի է ընկնում տուրիզմի ոլորտում իր ունեցած ներդրումներով. հետևելով ԵՆԲ-ի կողմից հրապարակված հոդվածին, հայաստանյան և ռուսաստանյան հաճախորդներն ավելացել են 20%-ով, իսկ այլ երկրներից (մասնավորապես Դուբայից) ներգրավվել են նոր հաճախորդներ: