Արդշինբանկը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր` ուղղված գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացմանը:
Շահառուները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2%, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5% տոկոսադրույքով վարկեր:
Վարկերը կտրամադրվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:
.jpg)