«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է իր հաճախորդների խրախուսման մասին, մասնավորապես`

1. Բանկի հաշվետեր հաճախորդներին ԱՊՊԱ պոլիսների վաճառքի շրջանակներում խրախուսում: Բոլոր հաշվետեր հաճախորդներին Բանկը կվճարի ապահովագրավճարի 10%-ի չափով հետվճար (cashback) «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ ապահովագրական պոլիսի ձեռքբերումը Բանկում սպասարկվող բանկային հաշվի միջոցով կատարելու դեպքում: 

2. Բանկի աշխատավարձային Visa Classic և Visa Gold Debit քարտապաններին դժբախտ պատահարից ապահովագրություն: Բանկն առանց հավելյալ վճարների նշված քարտապաններին պայմաններով սահմանված չափով և դեպքերում կտրամադրի դժբախտ պատահարներից ապահովագրություն:

3. Բանկի ժամկետային ավանդատուներին դժբախտ պատահարներից, առողջական և արտերկիր մեկնողների բժշկական ապահովագրություն: Բանկն առանց հավելյալ վճարների նշված հաճախորդներին ժամկետային ավանդների պայմաններով սահմանված չափով և դեպքերում կտրամադրի ապահովագրություն: