Արդշինբանկը հայտարարում է, որ սույն թվականի հունվարի 25-ից նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի մի շարք սակագներ և տոկոսադրույքներ: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 8.5%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 5%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4.5%-ից:
Վարկերը կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով` կախված հաճախորդի վարկային պատմությունից:
Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել վարկի մարման իրենց հարմար եղանակ: