«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխման նախատեսված ավարտից շուտ հաջողությամբ ավարտել է 9.75% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի ծավալը կազմում է 3,000,000,000 ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022 թվականի հոկտեմբերի 13-ին: