«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավարտել է 5% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի ծավալը կազմում է 4,750,000  ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2023 թվականի փետրավարի 17-ին: