30.09.2019 թվականի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 672 մլրդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝ 445 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 596 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 76 մլրդ ՀՀ դրամ: Բանկի զուտ շահույթը երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3.1 մլրդ դրամ:
Բանկը շարունակել է աճ արձանագրել ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի գծով: 2019 թվականի 9 ամիսների արդյունքներով ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի մեծությունը կազմել է 166 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով շուրջ 7.0%-ով (ավելի քան 10 մլրդ դրամ):
Եռամսյակի ընթացքում Բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է մոտ 1500-ով՝ կազմելով շուրջ 250 000:
Եռամսյակի ընթացքում արտաքին առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանցության համար Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից ստացել է «Trade Finance AWARD 2018» մրցանակ, «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից 6-րդ տարին անընդմեջ արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը վերագնահատել է Արդշինբանկի վարկանիշը` բարձրացնելով այն, իսկ հեռանկարը գնահատել է «կայուն»:
Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժույթով ավանդների գծով Ba3, երկարաժամկետ արտարժութային ավանդների գծով B1, ելակետային վարկային գնահատման գծով Ba3, կոնտրագենտի ռիսկի գնահատման գծով Ba2 վարկանիշներ:
2019 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2019 թվականի երկրորդ եռամսյակի հետ հետևյալն է.
|
Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն 30.09.19թ. դրությամբ (մլրդ ՀՀ դրամ) |
Բացարձակ մեծություն 30.06.19թ. դրությամբ (մլրդ ՀՀ դրամ) |
Աճը/Նվազումը (մլրդ ՀՀ դրամ) |
Աճը %-ային հարաբերակցությամբ |
|
Ակտիվներ |
672,387,080 |
687,611,781 |
(15,224,701) |
-2.26% |
|
Պարտավորություններ |
596,480,841 |
614,938,434 |
(18,457,593) |
-3.09% |
|
Վարկային պորտֆել |
445,067,206 |
444,758,556 |
308,650 |
0.07% |
|
Հաճախորդներից ներգրավված միջոցներ |
379,460,491 |
355,377,990 |
24,082,501 |
6.35% |
|
Սեփական կապիտալ |
75,906,239 |
72,673,347 |
3,232,892 |
4.26% |