Նոր պայմանների համաձայն՝ նախկին 300%-ի փոխարեն հաճախորդը կարող է վարկ ստանալ ոսկու գրավի գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով։ Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի ժամկետով, սկսած 3.5% տոկոսադրույքից, փաստացի տոկոսադրույքը՝ 17.16%-ից:
Արդշինբանկում ոսկու գրավադրմամբ վարկեր ձևակերպելով հաճախորդները կարող են օգտվել հետևյալ առավելություններից.
Հիշեցնենք, որ ոսկու գրավադրմամբ վարկերը հասանելի են նաև գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց։ Բանկն առաջարկում է վարկի մարման երկու տարբերակ՝ ամսական և վարկի ժամկետի ավարտին։
Ոսկու գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ անցնելով https://bit.ly/3gWsKrn հղումով, զանգահարելով բանկի շուրջօրյա հեռախոսահամարով (012) 22 22 22 կամ օգտվելով Բանկի պաշտոնական կայքէջում «Հետզանգի պատվեր» ծառայությունից:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: