ԱՄՆ կառավարության Օտարերկրյա մասնավոր ներդրումներ կորպորացիայի (OPIC - The Overseas Private Investment Corporation) երաշխավորությամբ Արդշինբանկը ամերիկյան World Business Capital (WBC) ընկերության հետ 2016թ.-ի հունիսի 30-ին ստորագրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում ստացված գումարները կուղղվեն Բանկի հաճախորդ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:
Ծրագրի շրջանակներում Արդշինբանկը տրամադրելու է վարկեր իր հաճախորդներին սկսած տարեկան 11% տոկոսադրույքից մինչև 10 տարի մարման ժամկետով:
Ամերիկյան World Business Capital (WBC) ընկերությունը մասնավոր ֆինանսավորող կառույց է, որը տրամադրում է վարկեր ՓՄՁ ոլորտի աջակցության նպատակով:
Օտարերկրյա մասնավոր ներդրումներ կորպորացիան (OPIC - The Overseas Private Investment Corporation) ԱՄՆ կառավարության զարգացման ֆինանսական կառույցն է, որը կոչված է խթանելու ԱՄՆ մասնավոր ներդրումները աշխարհի 160 երկրներում:
Արդշինբանկը ակտիվներով Հայաստանի երկրորդ բանկն է և ունի վաճառքի լայն ցանց կազմված 55 մասնաճյուղից: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: