Արդշինբանկը  տեղեկացնում է, որ սույն թվականի  մայիսի 2-ից սկսած նվազեցնում է ՀՀ տարածքից դուրս արտարժույթով բանկային փոխանցումներ կատարելու համար սահմանված սակագները: Փոխանցումներն իրականացվում են աշխարհի ցանկացած երկիր հիմնականում 1 օրվա ընթացքում:

Փոխանցումների սակագինը 0.14%, նվազագույնը՝ 4,500 ՀՀ դրամ է, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով ներկայացվող վճարման հանձնարարականների համար գործում են արտոնյալ սակագներ՝ 0.1%, նվազագույնը՝ 3,000 ՀՀ դրամ:

Նվազեցված սակագների, ինչպես նաև պայմանների և փոխանցման ժամկետների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ: