Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված վարկերի տոկոսադրույքների կտրուկ նվազեցման մասին, մասնավորապես ՀՀ դրամով տրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11%-ից, ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 7%-ից, իսկ Եվրոյով վարկի դեպքում` 5%-ից: Միաժամանակ, վարկառուներին լրացուցիչ հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերելու դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի պայմանագրային գումարի հաշվին:

«Հավատարիմ մնալով Բանկի կողմից որդեգրած քաղաքականությանը` մենք շարունակում ենք բարելավել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների պայմանները և ստեղծել նոր հնարավորություններ մեր հաճախորդների համար: Կարևորելով ապահովագրության դերը մեր կյանքում` մենք հնարավորություն ենք ընձեռում մեր վարկառուներին վարկի գրեթե նույն ամսական վճարի պարագայում ունենալ ապահովագրություն դժբախտ պատահարներից», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Ոսկու գրավով ապահովված վարկերը տրամադրվում են նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Վարկերը տրամադրվում են մարման տարբեր եղանակների հնարավորությամբ, համաձայն որի հաճախորդները կարող են վարկը մարել ինչպես ամսական հավասարաչափ վճարումներ կատարելու, այնպես էլ ժամկետի վերջում մարումներ կատարելու եղանակով:

Ոսկու գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/zuLyjk, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր»  ծառայությունից: