Արդշինբանկը ՀՀ-ում գործող առաջատար բանկերից մեկն է, որը հաջողությամբ անցել է աուդիտը, ինչը ցույց է տվել, որ Բանկն օգտագործում է Microsoft-ի նորարարական արտադրանքները։ Աուդիտը նաև օգնել է մատնանշել հետագա ենթակառուցվածքային արդիականացման և օպտիմալացման ոլորտները։
Microsoft Armenia գրասենյակը և Արդշինբանկը հայտարարում են բանկում՝ 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի հունիսը անցկացված աուդիտի արդյունքները։ Աուդիտը ներառել է բանկի համակարգիչների ծրագրային ապահովումն ու արտոնագրերը, ինչն էլ օգնել է գալ այն եզրահանգմանը, որ Microsoft-ի ամբողջ արտադրանքը պաշտոնապես լիցենզավորված է՝ երաշխավորելով ցանկացած տեսակի անձնական տեղեկության ապահով պահպանումը։ Քանի որ բանկի ցանցը գնալով լայնանում է, ՏՏ ենթակառուցվածքի պահանջները նույնպես ավելանում են։ Աուդիտի արդյունքում պարզ դարձան այն ոլորտները, որոնց բիզնեսի գործընթացները և ենթակառուցվածքը պետք է հետագայում արդիականացվի և օպտիմալացվի։
Այսպիսով, բանկն իրականացրեց իր Տեղեկատվական Տեխնոլոգիաների արդիականացումը՝ օգտագործելով Microsoft-ի Windows 10, Official Professional 2016 և այլ նորագույն տեխնոլոգիաներ։ Ծրագրի օգնությամբ բանկը ոչ միայն էապես նվազեցրեց ծախսերը, այլ նաև ավելացրեց աշխատողների արդյունավետությունն ու նվազեցրեց հաճախորդներին ֆինանսական ծառայություններ մատուցելու ժամանակը։
«Արդշինբանկը մշտապես բարձր է գնահատել հաճախորդներին ապահով և արագ սպասարկելը։ Մենք ընտրել ենք Microsoft-ի տեխնոլոգիաները բիզնեսի գործընթացների արդիականացումը ընդլայնելու, կառավարման որոշումներ կայացնելու պրոցեսը արագացնելու և արտադրողականությունը բարձրացնելու համար»,- ասաց պարոն Հարություն Իսպիրյանը՝ բանկի Գործառնական տնօրենը- «Կցանկանայի նաև նշել նոր տեղեկատվական համակարգի կառավարման հեշտությունն ու Microsoft-ի արտադրանքի միջանկյալ ինտեգրման բարձր մակարդակը, ինչը թույլ է տալիս մեծապես նվազեցնել աշխատակազմի հետ հաղորդակցման ժամանակը։ Արդշինբանկը կշարունակի իր նոր ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների ներդրման քաղաքականությունը, հաճախորդներին բարձր մակարդակի բանկային ծառայություններ մատուցելու համար։»