Այսուհետ Ռուսաստանի Սբերբանկի մոբայլ հավելվածի բոլոր հաճախորդները կկարողանան հաշված վարկյանների ընթացքում գումար փոխանցել Արդշինբանկի հաճախորդների հաշվին:  Ակնթարթային դրամական փոխանցումներն իրականացվում են СберБанк онлайн հավելվածի միջոցով, փոխանցումն ուղարկելու համար բավական է իմանալ միայն փոխանցումն ստացողի հեռախոսահամարը:

Փոխանցումը ստանալու համար Արդշինբանկի հաճախորդը պետք է ուղարկողին տրամադրի Բանկում գրանցված իր հեռախոսահամարը: Ուղարկողին անհրաժեշտ է մուտք գործել 

  • «Сбербанк Онлайн» հավելվածի «Переводы» բաժնից ընտրել «За рубеж - По номеру телефона на карту/счет» բաժինը
  • սեղմել «По номеру телефона» կոճակը
  • ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Ардшинбанк
  • մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն ու փոխանցվող գումարի չափը:

Օրական կարելի է փոխանցել մինչև 50,000 ռուբլի: Փոխանցված գումարը մուտքագրվում է Արդշինբանկի հաճախորդի հաշվին ստացողի հաշվի արժույթով:

Մանրամասն՝  Ակնթարթային փոխանցումներ Սբերբանկից Արդշինբանկ