Շարունակելով զարգացնել սպասարկման ցանցը՝ Արդշինբանկը սկսել է  համագործակցոթյուն ՄոբիԴրամ  ընկերության հետ: Այժմ ՄոբիԴրամի մասնաճյուղերում, ընկերության տերմինալների միջոցով, ինչպես նաև բջջային հավելվածի կամ կայքի միջոցով Բանկի հաճախորդները կարող են իրականացնել հետևյալ գործարքները՝

  • ֆիզիկական և իրավաբանական անձ հաշիվների համալրում,
  • քարտերի համալրում,
  • վարկերի մարում,
  • ավանդների համալրում:

 

Վերոհիշյալ ծառայություններից օգտվելու դեպքում գործելու է 300 դրամ միջնորդավճար:

Ինչպես նշում է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը. Արդշինբանկը համագործակցում է այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են ԹելՍելը, ԻզիՓեյը, Իդրամը, Յուփեյը՝ առաջարկելով հաճախորդներին իրականացնել գործարքներ իրենց համար առավել հարմար եղանակով: Մեր նպատակն է շարունակաբար բարելավել սպասարկման որակը, մեր հաճախորդների համար հասանելի դարձնել նոր սերնդի ինովացիոն ֆինանսական լուծումների առավելությունները:

Հիշեցնենք, որ ՄոբիԴրամ ընկերությունն ունի շուրջ 100 սպասարկման տերմինալ և մասնաճյուղերի լայն ցանց` 15 սպասարկման կետ Երևանում և 9 կետ մարզերում: Մասնաճյուղերի ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ: