Tech Week-ը տեխնոլոգիական միջոցառումների շարք է, որը նպատակ ունի միավորելու հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում և ներառում է տեղեկատվական ու մոտիվացիոն բազմաթիվ ելույթներ ու քննարկումներ։
Միջոցառման ընթացքում հանդես են գալու խոսնակներ ավելի քան 50 կազմակերպություններից , իսկ Արդշինբանկը Tech Week 2022-ի շրջանակներում ներկայացնելու է Բանկի գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը:
Նշենք, որ Արդշինբանկը 2022 թվական է մուտք գործել 2 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է Հայաստանի բանկային համակարգում և ներկայումս ունի 63 գործող մասնաճյուղ:
Արդշինբանկի մոբայլ հավելվածով կատարված գործարքների ծավալը հասնում է հաճախորդների գործարքների գրեթե 55%-ին։
Հուլիսի 2-4-ը եկե՛ք Գյումրի միասին նոր գիտելիքներ և հմտությունները ձեռք բերելու:
Tech Week Gyumri-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://techweek.am/