Արդշինբանկը տեղեկացնում է նոր, արդիականացված կոմունիկացիոն կենտրոնի գործարկման մասին, որը շուրջօրյա հասանելիության և կապի միջոցների բազմազանության շնորհիվ հնարավորություն կտա Բանկին առավել հասանելի և մոտ լինել հաճախորդներին: Ներդրված համալիր ծառայությունների համակարգը հնարավորություն կտա հաճախորդներին, ի թիվս ներկայումս առկա գործառույթների, Բանկի կայքից իրականացնել ինտերնետային զանգ, հետզանգի պատվեր, նաև առցանց հարց ու պատասխան:
Կոմունիկացիոն կենտրոնի նոր հեռախոսահամարն է 012 222222: