Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է իր կողմից թողարկվող վճարային քարտերի հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին օգտվել քարտային ծառայություններից և աշխատավարձային քարտապաններին հասանելի բազմաթիվ արտոնություններից: Աշխատավարձային քարտերը հանդիսանում են Բանկի քարտային բիզնեսի կարևոր բաղադրիչը, որոնց զարգացման հիմնական ուղղությունը ժամանակակից, պարզ և հարմար ծառայությունների ընդլայնումն է:

«Արդշինբանկը, լինելով Հայաստանի խոշոր և առաջատար բանկերից մեկը, մշտապես հանդես է գալիս մրցակցային և հաճախորդների համար առավելագույնս հարմար առաջարկներով: Աշխատավարձային քարտերն ասվածի վառ ապացույցն են, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում ստանալ առավելագույնը ամսական աշխատավարձի 10-ապատիկ չափով և մինչև 10 տարի առավելագույն մարման ժամկետով վարկային գիծ, ավանդի արտոնյալ պայմաններ, տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը և վարկային գծերը, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից և զեղչեր տարբեր ծառայություններից: Մենք շարունակելու ենք ընդլայնել առաջարկվող ծառայությունների ցանկը, որպեսզի մեր հաճախորդներից յուրաքանչյուրը ստանա բանկային տարբեր ծառայություններց լավագույն առաջարկները մեկ փաթեթի միջոցով և վայելի սպասված աշխատավարձի անսպասելի հնարավորությունները»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը: 

Արմեն Գասպարյանը խոսեց նաև «Արձակուրդային Արդշինբանկից» ակցիայի մասին, որում կարող են ներգրավվել Բանկի աշխատավարձային նախագծերի բոլոր մասնակիցները: Ակցիայի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ստանալ դրամական պարգևատրումներ ընդամենը կատարելով գնումներ քարտի կիրառմամբ:

Այս ամենն, ի վերջո, ուղղված է հասարակության մեջ անկանխիկ վճարումների խթանմանը, որը շուկան դարձնում է ավելի թափանցիկ և կարևոր գործոն է հանդիսանում ոլորտի հետագա զարգացման  գործում:

Աշխատավարձային քարտերի պայմանների և դրանց սակագների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/YgVibS, զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին կամ օգտվելով «Հետզանգի պատվեր» ծառայությունից: