Արդշինբանկի Visa քարտապանների համար մեկնարկել է gg և menu.am ծառայություններից օգտվելու հատուկ առաջարկը:

  • Մինչև 2021թ-ի ապրիլի 30-ը երկարաձգվել է նաև menu.am կայքի հետ համատեղ առաջարկը: Արդշինբանկի Visa քարտապանները www.menu.am կայքից պատվեր իրականացնելու և Visa քարտով վճարում կատարելու դեպքում կարող են օգտվել իրենց գնումներն անվճար առաքելու հնարավորությունից: Անվճար առաքման գումարը 24 ժամվա ընթացքում կմուտքագրվի հաճախորդի menu.am-ի հաշվեկշռին: Իսկ յուրաքանչյուր ամիս, քանակով ամենաշատ պատվեր կատարած հաճախորդը կստանա գլխավոր մրցանակը՝ 100 ԱՄՆ դոլարին համարժեք menu.am-ի քարտ:

* Կիրառվում են որոշակի պայմաններ և սահմանափակումներ: Մանրամասներն այստեղ՝ https://www.menu.am/hy/

 

  • Մինչև 2021թ-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Visa Gold, Visa Platinum, Visa Infinite քարտերով gg ծառայության վճարները կատարելով քարտապանները կստանան.
    • մինչև 400 ՀՀ դրամ զեղչ՝ Երևան քաղաքի տարածքում,
    • մինչև 250 ՀՀ դրամ զեղչ՝ Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքների տարածքում:

Անհրաժեշտ է մեկ անգամ Արդշինբանկ մոբայլ հավելվածին կցել նշված քարտերից մեկը և պատվեր ձեւակերպելիս պարզապես նշել վճարման անկանխիկ տարբերակը:  

Զեղչերի աղյուսակ

քաղաք Երևան

քաղաք Գյումրի, Վանաձոր, Դիլիջան

ggEconom

200

ggEconom

100

gg

250

gg

100

gglsolated

250

gglsolated

100

gg + AC

350

gg + AC

100

ggXL

350

ggXL

100

ggSpecial

400

ggSpecial

250

*Եթե հավելվածին կցում եք Ձեր պրեմիում Visa քարտը և «պրոմո կոդ» նշանը չի ակտիվանում, դիմեք ստորև նշված երկու տարբերակներին.

  • կրկին ներբեռնեք/թարմացրեք Ձեր gg հավելվածը
  • gg հավելվածի միջոցով կապնվեք gg- ի աջակցման կենտրոն, այնտեղ Ձեզ կօգնեն գրանցվել Visa-gg պրոմո-ցուցակում: