Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:
Փաթեթները ներառում են մի շարք բանկային ծառայություններ, որոնք կօգնեն ձեռներեցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ֆինանսները և իրականացնել բանկային գործարքներ:
Փաթեթի արժեքը որոշվում է եռամսյակի ընթացքում հաշվի միջին օրական մնացորդով և կարող է տատանվել 0-ից մինչև 30,000 ՀՀ դրամ: Վճարումները կատարվում են եռամսյակը մեկ անգամ:
Եթե եռամսյակի ընթացքում հաշվի միջին օրական մնացորդը գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը, ապա «Ստանդարտ» փաթեթը կարելի է ձեռք բերել անվճար:
«Հաճախորդները շատ ավելի հեշտ և արդյունավետ կիրականացնեն իրենց ֆինանսական գործունեությունը, եթե ծառայությունները ձեռք բերեն փաթեթով, հատկապես այն պարագայում, որ փաթեթային առաջարկներ մշակելիս հաշվի են առնվել բիզնեսի բոլոր հիմնական կարիքները»,- նշել են Արդշինբանկում:
«Ստանդարտ» փաթեթը ներառում է.
«Ստանդարտ +» փաթեթը ներառում է.
Փաթեթները տրամադրվում են ռեզիդենտ իրավաբանական անձանց կամ ԱՁ հաճախորդներին, որոնք գրանցված են ՀՀ-ում, ունեն ՀՎՀՀ և որոնց տնօրենը, հիմնադիրը և իրական շահառուն ՀՀ քաղաքացի է:
«Ստանդարտ» և «Ստանդարտ +» փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ: