Արդշինբանկը ամփոփել և հրապարակել է 2017թ-ի` KPMG աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ:
Տարեկան արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով պահպանել է դիրքերն առաջատար եռյակում:
2017 թվականի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 5.5 միլիարդ ՀՀ դրամ:
2017 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2016 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.
|
Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն |
Աճը %-ային հարաբերակցությամբ |
|
Ակտիվներ |
568.1 |
3.6% |
|
Վարկային պորտֆել |
392.0 |
9.5% |
|
Հաճախորդների միջոցներ |
345.0 |
15.9% |
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
Նշենք, որ 2017 թվականին Արդշինբանկի կողմից պետբյուջե վճարված հարկերը կազմում են 4,7 միլիարդ ՀՀ դրամ: